ԵԼՔ 20:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք։ Աստված թող չխոսի մեզ հետ, թե չէ կարող է մեռնենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։ |
Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
Եվ ասաց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։
Իսկ ինչի՞ համար է Օրենքը։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար շառավիղը, որին էր ուղղված խոստումը, և հրեշտակների ձեռքով տրվեց միջնորդի միջոցով։
քանի որ երբ Քորեբում հավաքվել էիք, Տիրոջը՝ ձեր Աստծուն, խնդրելով ասում էիք. “Այլևս չլսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլևս չտեսնենք, որպեսզի չմեռնենք”։
Ես այն ժամանակ կանգնած էի Տիրոջ ու ձեր միջև, որպեսզի ձեզ հայտնեմ Տիրոջ պատգամները, որովհետև դուք վախենում էիք կրակից ու լեռը չբարձրացաք։ Տերն ասաց.
որտեղ փողն էր հնչում և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար,