ԵԼՔ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ուրիշ հովիվներ եկան և նրանց քշեցին։ Մովսեսը ելնելով վռնդեց նրանց և ջուր հանեց ու խմեցրեց նրանց հոտերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց հովիվները եկան և քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։ |
Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի դուստր Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի հոտերը, մոտեցավ, ջրհորի բերանից գլորեց քարը և ջուր տվեց իր մորեղբայր Լաբանի ոչխարներին։
Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները գլորում էին ջրհորի բերանը ծածկող քարը, ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դարձյալ դնում ջրհորի բերանին։