ԵԼՔ 17:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Մովսեսը. նա պատերազմեց ամաղեկացիների դեմ։ Մովսեսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։ |
Եվ երբ Մովսեսը բարձրացնում էր ձեռքերը, հաղթում էր Իսրայելը, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, հաղթում էին ամաղեկացիները։
Եվ քանի որ Մովսեսի ձեռքերը ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար բերեցին, և նա նստեց դրա վրա, ապա Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, բռնեցին նրա թևերի տակից։ Այսպիսով Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին։
Եվ ծերերին ասաց. «Հանգստացե՛ք այստեղ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթե որևէ մեկը վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Ինչպես Տերը հրամայել էր իր ծառա Մովսեսին, և ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին, այդպես արեց Հեսուն և ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ Մովսեսը պատվիրել էր նրան։