Մովսեսն Իսրայելի որդիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց Սուր անապատը։ Նրանք երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։
ԵԼՔ 17:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ խոսքով Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Սին անապատից գնաց՝ ըստ իրենց բանակների, և բանակեց Ռափիդիմում։ Բայց ջուր չկար, որ ժողովուրդը խմեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ |
Մովսեսն Իսրայելի որդիներին Կարմիր ծովից տարավ հասցրեց Սուր անապատը։ Նրանք երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։
Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Եղիմից չվեց ու եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի ու Սինայի միջև, եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։
Ռափիդիմից գնալով՝ եկան Սինայի անապատը և բանակեցին անապատում։ Իսրայելը բանակեց այնտեղ՝ լեռան դիմաց։
Իսկ երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում և որտեղ ամպը կանգնում էր, այնտեղ էլ բանակում էին։
Նրանք միայն Տիրոջ հրամանով էին մեկնում։ Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ այս հրամանը, որ նա Մովսեսի միջոցով տվել էր իրենց։