Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 19:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ռափիդիմից գնալով՝ եկան Սինայի անապատը և բանակեցին անապատում։ Իսրայելը բանակեց այնտեղ՝ լեռան դիմաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 այսինքն՝ Ռափիդիմից ելան և եկան Սինայի անապատը և բանակատեղի հաստատեցին անապատում։ Իսրայելը բանակատեղի հաստատեց այնտեղ՝ լեռան դիմաց։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 19:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ խոսքով Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Սին անապատից գնաց՝ ըստ իրենց բանակների, և բանակեց Ռափիդիմում։ Բայց ջուր չկար, որ ժողովուրդը խմեր։


Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։


Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։


Հոթորը՝ Մովսեսի աները, նրա կինը և նրա որդիները եկան Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բնակվում էր Աստծու լեռան վրա։


Ամաղեկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին Իսրայելի դեմ։


Սա այլաբանություն է, որովհետև այս կանայք երկու Կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, զավակներ ծնեց ծառայության համար. դա Հագարն էր։


Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։


Քառասուն տարին լրանալուն պես Սինա լեռան անապատում՝ մի մորենու կրակի բոցերի մեջ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը։


ուստի մեկնեցին Ռափիդինից և բանակեցին Սինայի անապատում։


Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը Սինայի անապատում՝ Վկայության խորանում, Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ