ԵԼՔ 15:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։ |
ու ասացին Մովսեսին. «Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ հանեցիր մեզ անապատում սպանվելու։ Այս ի՞նչ արեցիր մեզ հետ՝ հանելով մեզ Եգիպտոսից։
Եվ ասացին նրանց. «Թող Աստված տեսնի և դատի ձեզ, քանի որ մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա պաշտոնյաների աչքին և սուր տվեցիք նրա ձեռքը՝ մեզ կոտորելու»։
Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին,
Այժմ դու և քո մարդիկ գումարվել եք Աստծու դեմ, քանի որ ո՞վ է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում»։
«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։
և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։
Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։