Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 14:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եգիպտացիները հետապնդեցին, և փարավոնի ամբողջ հեծելազորը, նրա կառքերն ու հեծյալները նրանց հետևից մտան ծովը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։

Տես գլուխը



ԵԼՔ 14:23
7 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա և սպանվի”։ Մեկն այսպես ու մյուսն այնպես էր ասում։


Ես կկարծրացնեմ փարավոնի և բոլոր եգիպտացիների սրտերը, և կգան դրանց հետևից, ու ես կփառավորվեմ փարավոնի, նրա ամբողջ զորքի, կառքերի ու հեծելազորի առաջ։


Ես պիտի կարծրացնեմ փարավոնի սիրտը. նա պիտի հետապնդի նրանց, և պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա ողջ զորքի միջոցով։ Եվ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ արեցին այդպես։


Երբ փարավոնի հեծելազորն իր կառքերով ու հեծյալներով մտավ ծովը, Տերը նրա վրա թափեց ծովի ջրերը, իսկ Իսրայելի որդիներն անցան ծովի միջով, ինչպես ցամաքով։


Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։


Բայց արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ ամենավատն այն է, որ բոլորին էլ նույն դիպվածն է վիճակված։ Քանզի մարդկանց որդիների սրտերը լցվել են չարությամբ, և նրանց ամբողջ կյանքի ընթացքում հոգսն է նրանց սրտերում, որից հետո արդեն իրենք էլ պիտի մեռնեն։