ԵԼՔ 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրը քո որդուն կպատմես, թե ի՛նչ է արել Տերը՝ Աստված, Եգիպտոսից ելնելիս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, ինչ արեց ինձ Տերը, երբ ես դուրս էի գալիս Եգիպտոսից”։ |
որպեսզի դուք պատմեք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թե ինչպե՛ս վարվեցի եգիպտացիների հետ և ի՛նչ հրաշքներ գործեցի, որպեսզի ճանաչեք, որ ես եմ Տերը»։
Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Այլ ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպես ես այժմ։ Այսուհետև մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարության մասին,
Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։
Եվ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի՝ “Այդ ի՞նչ պատվիրաններ, օրենքներ ու կանոններ են, որ Տերը՝ մեր Աստվածը, պատվիրել է մեզ”,