Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։
ԵԼՔ 13:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա համար Աստված ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարավ դեպի Կարմիր ծով։ Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։ |
Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։
Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մոտ բանակած։ Փարավոնի ողջ հեծելազորն ու կառքերը, նրա հեծյալներն ու բանակը կանգնեցին Հանգրվանի մոտ՝ Բեեղսեպփովնի դիմաց։
Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։
Նա հոգաց նրա պետքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարավեցնող տոթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի բիբի պես պահեց նրան։
Ձեր կանայք, ձեր մանուկները և ձեր անասունները թող ապրեն այս երկրում, որը ձեզ տվեց Մովսեսը Հորդանան գետի այս կողմում։ Իսկ դուք զինված անցե՛ք ձեր եղբայրներից առաջ և ամբողջ զորությամբ մարտակի՛ց եղեք նրանց,
Իսրայելի որդիների առջևն անցան նաև Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղի որդիները, սպառազինված, ինչպես նրանց պատվիրել էր Մովսեսը։
Կռվի պատրաստ քառասուն հազար սպառազինյալներ անցան Տիրոջ առջևով՝ պատերազմելու Երիքով քաղաքի դեմ։