Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։
ԵԼՔ 12:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը Մովսեսին ու Ահարոնին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին և Ահարոնին. այդպես էլ արեցին։ |
Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։
Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Աստված պատվիրեց Իսրայելի բոլոր որդիներին իրենց ողջ ունեցվածքով հանել եգիպտացիների երկրից։
և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։
Իսրայելի որդիների՝ թվով ավելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը Տիրոջ խոսքի համաձայն Մովսեսը հանձնեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։
Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. բանակատեղիից արտաքսեցին նրանց։ Ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։
Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։
Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հանդեպ վարվեցին այնպես, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։
Այնուհետև ղևտացիներն անցան Վկայության խորանի սպասավորությանը՝ Ահարոնի ու նրա որդիների իշխանության ներքո։ Ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին ղևտացիների վերաբերյալ, այդպես էլ վարվեցին նրանց հետ։
Եվ ամսվա տասնչորսերորդ օրվա սկզբին, ինչպես որ Սինայի անապատում Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ Իսրայելի որդիները տոնեցին այն։
Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
Հավատո՛վ թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե անտեսանելին էր տեսնում։
Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։