Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
ԵԼՔ 12:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիներն իրենք ու իրենց հայրերը քանանացիների երկրում և եգիպտացիների երկրում ապրեցին չորս հարյուր երեսուն տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին չորս հարյուր երեսուն տարի։ |
Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
Արդ, արի՛ առաքեմ քեզ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, որ հանես իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, եգիպտացիների երկրից»։
Իսրայելի այս ժողովրդի Աստվածն ընտրեց մեր հայրերին և եգիպտացիների երկրում պանդխտության ժամանակ ժողովրդին բարձրացրեց ու հզոր բազուկով նրան այնտեղից հանեց։
Աստված այսպես խոսեց. “Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ պիտի լինի, և նրան ծառա պիտի դարձնեն ու չորս հարյուր տարի պիտի չարչարեն։
Հավատո՛վ նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման.