Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 12:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Նրանք Եգիպտոսից հանած ու դեռ չհասունացած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետև այն դեռ չէր խմորվել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, և իրենք չէին կարողացել սպասել ու իրենց համար ճանապարհի պաշար չէին պատրաստել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթթխմոր շոթեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով՝ ժամանակ չէին ունեցել և իրենց համար պաշար էլ չէին արել։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 12:39
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարավոնին ու Եգիպտոսին, որից հետո փարավոնը ձեզ կարձակի այստեղից։ Եվ երբ ձեզ արձակի, ձեզ կվռնդի ամեն ինչով։


Ժողովուրդն իր հունցած, բայց դեռևս չհասած խմորը շորերի մեջ փաթաթելով՝ ուսն առավ։


Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին։ Իմ հզոր ձեռքը կստիպի նրան ձեզ արձակել, և իմ բարձրացած բազուկը կստիպի նրան, որ ձեզ հանի իր երկրից»։


Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ