ԵԼՔ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ. դրանից մնացածն այրե՛ք կրակով։ |
Քո արած զոհաբերության արյունը թթխմորով հացի վրա չթափես և իմ տոնին արված զոհաբերության ճարպը մինչև առավոտ չպահես։
Եթե սրբացման համար մատուցված զոհի մսից ու հացից մնա մինչև առավոտ, ապա դրանք կայրես կրակով. այն թող չուտվի, որովհետև սուրբ է։
Այն պետք է ուտել ընծայման օրն ու հաջորդ օրը, և եթե որևէ բան մնա երրորդ օրվան, այն կրակով պետք է այրվի։
Նրանից առավոտյան ոչինչ չպետք է մնա, նրանից ոչ մի ոսկոր չպետք է ջարդվի։ Ըստ Զատիկի օրենքի թող կատարեն այն։