Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 34:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Իմ զոհերի արյունը խմորի հետ չմատուցեք, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Իմ զոհի արյունը թթխմորով հացի վրա չթափես, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:25
12 Խաչաձեւ Հղումներ  

Քո արած զոհաբերության արյունը թթխմորով հացի վրա չթափես և իմ տոնին արված զոհաբերության ճարպը մինչև առավոտ չպահես։


Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։


Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ յոթ օր բաղարջ՝ չարչարանաց հաց կուտես, որովհետև տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպեսզի ձեր կյանքի բոլոր օրերին հիշեք եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։


Նրանից առավոտյան ոչինչ չպետք է մնա, նրանից ոչ մի ոսկոր չպետք է ջարդվի։ Ըստ Զատիկի օրենքի թող կատարեն այն։


Նրան թող պատկանի նաև խաղաղության համար մատուցված գոհության զոհի միսը, որը պիտի ուտվի նույն օրը, երբ զոհաբերվում է. մինչև առավոտ դրանից ոչինչ չպետք է մնա։


Եթե սրբացման համար մատուցված զոհի մսից ու հացից մնա մինչև առավոտ, ապա դրանք կայրես կրակով. այն թող չուտվի, որովհետև սուրբ է։


ոչ ոք թթխմորով հաց թող չուտի։ Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտեք»։


Այդ գիշեր թող ուտեն միսը՝ կրակի վրա խորոված, բաղարջ հացով ու դառը խոտերով։


Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։


Տիրոջը մատուցվող ոչ մի անարյուն ընծա թթխմորով չպատրաստեք։ Թթխմորով ու մեղրով պատրաստված որևէ ընծա Տիրոջը չմատուցեք։


Քո բոլոր բնակավայրերում յոթ օր թթխմորով բան չերևա, և մինչև հաջորդ առավոտ չմնա այն մսից, որ մորթել ես առաջին օրվա երեկոյան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ