Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 10:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նրանք Մովսեսին ու Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Եվ նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն։ Սակայն ովքե՞ր են լինելու գնացողները»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովսեսին և Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն. ովքե՞ր են գնացողները»։

Տես գլուխը



ԵԼՔ 10:8
6 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնը շտապ կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի Տիրոջ՝ ձեր Աստծու և ձեր առաջ։


Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բայց ձեր արջառն ու ոչխարը թողե՛ք այստեղ, իսկ մնացածը թող գա ձեզ հետ»։


Փարավոնը գիշերով կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք իմ ժողովրդից, և՛ դուք, և՛ Իսրայելի որդիները. գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, ինչպես որ ասացիք։


Մովսեսն ասաց. «Ես քո մոտից կելնեմ և կաղոթեմ Աստծուն, և վաղն իսկ շնաճանճերը կչքանան փարավոնի, իր պաշտոնյաների ու իր ժողովրդի վրայից։ Միայն թե փարավոնը նորից չխաբի՝ չարձակելով ժողովրդին՝ Տիրոջը զոհ մատուցելու»։


Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։


Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։