ԵԼՔ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա իր ժողովրդին ասաց. «Ահա Իսրայելի որդիների ազգը մեծ է զորությամբ և մեզնից ավելի է զորանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։ |
Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։
Եվ փարավոնն ասաց. «Ահա երկրիս մեջ խիստ բազմանում է այս ժողովուրդը. արդ նրանց գործից չկտրենք»։
Ես տեսա նաև բոլոր հաջողություններն ու արարածների ամեն չարություն. դրա պատճառը մարդուս նախանձն է մերձավորի նկատմամբ, սակայն սա ևս ունայնություն է և քամուն բռնելու նման։
որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։
Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։