Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջև և ի լուր մեր Աստծու պարտավորեցնում եմ ձեզ պահպանել ու հետամուտ լինել Տիրոջ՝ մեր Աստծու բոլոր պատվիրաններին, որպեսզի ժառանգեք լավ երկիրը և ձեզնից հետո իբրև ժառանգություն հավիտենապես հանձնեք ձեր որդիներին։
ԵԶՐԱՍ 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևաբար նրանց դուստրերից քո որդիներին կին չառնես և քո դուստրերին կնության չտաս նրանց որդիներին և հավիտյանս չցանկանաս նրանց հետ խաղաղություն կնքել, որպեսզի հզոր լինես՝ երկրի բարիքներն ուտելու համար, և քո որդիները հավիտյան ժառանգեն այդ երկիրը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն ձեր աղջիկներին չտաք նրանց որդիներին և նրանց աղջիկներին չառնեք ձեր որդիների համար և նրանց խաղաղությունն ու բարությունը հավիտյան մի՛ ուզեք, որպեսզի զորանաք և երկրի բարիքը ուտեք և այն ձեր որդիների համար հավիտենական ժառանգություն թողնեք”։ |
Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջև և ի լուր մեր Աստծու պարտավորեցնում եմ ձեզ պահպանել ու հետամուտ լինել Տիրոջ՝ մեր Աստծու բոլոր պատվիրաններին, որպեսզի ժառանգեք լավ երկիրը և ձեզնից հետո իբրև ժառանգություն հավիտենապես հանձնեք ձեր որդիներին։
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
Որովհետև նրանց դուստրերից կանայք առան իրենց և իրենց որդիների համար և նրանց սուրբ սերմը, խառնակվելով այդ երկրի ժողովուրդների հետ, պղծվեց. այս անօրենության սկիզբը իշխանները դրեցին»։
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Սակայն Տերը՝ քո Աստվածը, չկամեցավ լսել Բաղաամին, և Տերը՝ քո Աստվածը, անեծքը վերածեց օրհնության, քանի որ Տերը՝ քո Աստվածը, սիրեց քեզ։
Նրանց հետ խնամիություն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես,