Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,
ԵԶՐԱՍ 8:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասացի նրանց. «Դուք սուրբ եք Տիրոջ՝ Աստծու համար, Տիրոջ համար սուրբ է նաև ողջ սպասքը. ոսկեղենն ու արծաթեղենը կամավոր ընծաներ են Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասացի. «Դուք նվիրված եք Տիրոջը, այս անոթներն էլ են նվիրված, և արծաթն ու ոսկին կամավոր ընծա է ձեր հայրերի Տեր Աստծու համար։ |
Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,
Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։
Հեռացե՛ք, հեռացե՛ք, ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք. ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք, դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։
Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,
Ղևիի մասին ասաց. «Ղևիին տվե՛ք նրա Հայտնությունը, և նրա Ճշմարտությունը, այն անարատ մարդուն, որին փորձեցին Փորձությունում [𝕸 Մասսա] ու Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա բամբասեցին նրան,