Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 7:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բոլոր նրանք, որ չեն վարվի ըստ Տիրոջ օրենքի և համաձայն թագավորի օրենքի, իրենց գործերի համապատասխան դատաստանի պիտի ենթարկվեն՝ կա՛մ մահվան, կա՛մ տանջանքի, կա՛մ տուգանքի և կա՛մ կապանքի»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց ով որ չի կատարում քո Աստծու օրենքը և թագավորի օրենքը, նրան իսկույն թող դատաստան արվի կա՛մ մահով, կա՛մ աքսորով, կա՛մ տուգանքով և կա՛մ բանտարկությամբ»։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 7:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։


Վե՛ր կաց, և ինչ լսենք քո բերանից, համաձայն կլինենք։ Զորացի՛ր և արա՛ այնպես, ինչպես որ հրամայված է Տիրոջ՝ Աստծու կողմից»։


«Ամեն ոք, որ երեք օրվա ընթացքում Երուսաղեմ չգա, ըստ իշխանների ու ծերերի հրամանի, նրա ողջ ունեցվածքը կառգրավվի, իսկ ինքը կհեռացվի Իսրայելի ժողովրդի համայնքից»։


Այս հրամանն ինձանից ելավ, և եթե որևէ մեկը հակառակվի իմ հրամանին, ապա կքանդվի նրա տունը և նրա տնից գերան վերցնելով՝ կխաչեն նրան, ով կընդդիմանա իմ հրամանին. դա հավիտենական նախատինք պիտի լինի նրա համար։


Թող Աստված, որի անունը բնակվում է այնտեղ, ելնի և ավերի այն թագավորությունն ու այն ժողովրդին, որ կհանդգնի ձեռք երկարել՝ արգելելու կամ կործանելու Աստծու տունը, որ գտնվում է Երուսաղեմում։ Ես՝ Դարեհ թագավորս, տվեցի այս հրամանը, և ոչ ոք թող չհամարձակվի անտեսել այն»։


Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։


«Անիծյալ լինեն բոլոր նրանք, որոնք չեն պահի այս օրենքները և դրանք չեն կատարի»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։