Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Թող Աստված, որի անունը բնակվում է այնտեղ, ելնի և ավերի այն թագավորությունն ու այն ժողովրդին, որ կհանդգնի ձեռք երկարել՝ արգելելու կամ կործանելու Աստծու տունը, որ գտնվում է Երուսաղեմում։ Ես՝ Դարեհ թագավորս, տվեցի այս հրամանը, և ոչ ոք թող չհամարձակվի անտեսել այն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ այն Աստվածը, որի անունը բնակվում է այնտեղ, կկործանի ամեն մի թագավորի և ժողովրդի, որոնք իրենց ձեռքը կմեկնեն փոխելու այս հրամանը, որ ավերեն Աստծու այս տունը, որ Երուսաղեմում է։ Ես՝ Դարեհս, տվեցի այս հրամանը. թող շուտով կատարվի»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:12
24 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջև արած աղոթքի ձայնդ ու պաղատանքներդ և արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տաճարը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


Այն ժամանակ այն վայրը, որ կընտրի Տերը՝ մեր Աստվածը, իր անունը պաշտելու համար, այնտեղ կբերեք այն ամենը, ինչ այսօր պատգամում եմ ձեզ՝ ձեր ողջակեզները, ձեր զոհերը, ձեր տասանորդը, ձեր ձեռքերի անդրանիկ պտուղները, ընծաները և ձեր նվերների ընտիրները, որ ուխտել եք տալ ձեր Աստծուն։


Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։


Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։


եղբոր՝ Հակոբի սպանության և նրա դեմ ամբարշտության պատճառով։ Ամոթը կծածկի քեզ, և կջնջվես հավիտյան»։


Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանվեն։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Նրանց բերանների մեջ Ճշմարտություն չկա, Եվ նրանց սրտերը նանրացած են, Նրանց կոկորդները բաց են գերեզմանի պես, Նրանք նենգավոր եղան իրենց լեզուներով։


Ահա ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունը հավիտյան այստեղ լինի, և իմ աչքերն ու սիրտն ընդմիշտ այստեղ լինեն։


Եվ կմորթես Տիրոջ՝ քո Աստծու զատիկը՝ ոչխարներ ու արջառներ, այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։


Այն ժամանակ գետի այն կողմերի իշխանը և Սաթրաբուզանն ու նրա ծառայակիցները, որոնց Դարեհ թագավորն ուղարկեց իր նամակը, շտապ կատարեցին նրա հրամանը։


Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։


և Տիրոջ տուն տանի այն ոսկին ու արծաթը, որ թագավորն ու նրա խորհրդակաները կամովին նվիրել են Երուսաղեմում բնակվող Իսրայելի Աստծուն։


Բոլոր նրանք, որ չեն վարվի ըստ Տիրոջ օրենքի և համաձայն թագավորի օրենքի, իրենց գործերի համապատասխան դատաստանի պիտի ենթարկվեն՝ կա՛մ մահվան, կա՛մ տանջանքի, կա՛մ տուգանքի և կա՛մ կապանքի»։


որպեսզի տեղ հասնելուն պես, ինչպես գրել ենք, դրանով զվարակ, խոյ, գառ և անարյուն զոհեր ու հեղման ընծաներ գնեն և մատուցեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ իրենց Աստծու զոհասեղանի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ