ԵԶՐԱՍ 7:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բացի այդ, ինչ որ հաճելի լինի քեզ և քո եղբայրներին, արե՛ք մնացած արծաթով և ոսկով, ինչպես վայել է ձեր Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինչ որ քեզ ու քո եղբայրներին հաճելի լինի մնացած արծաթով և ոսկով անելու, ձեր Աստծու կամքի համաձա՛յն արեք։ |
որպեսզի տեղ հասնելուն պես, ինչպես գրել ենք, դրանով զվարակ, խոյ, գառ և անարյուն զոհեր ու հեղման ընծաներ գնեն և մատուցեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ իրենց Աստծու զոհասեղանի վրա։
Բոլոր նրանք, որ չեն վարվի ըստ Տիրոջ օրենքի և համաձայն թագավորի օրենքի, իրենց գործերի համապատասխան դատաստանի պիտի ենթարկվեն՝ կա՛մ մահվան, կա՛մ տանջանքի, կա՛մ տուգանքի և կա՛մ կապանքի»։