Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 7:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Բոլոր նրանք, որ չեն վարվի ըստ Տիրոջ օրենքի և համաձայն թագավորի օրենքի, իրենց գործերի համապատասխան դատաստանի պիտի ենթարկվեն՝ կա՛մ մահվան, կա՛մ տանջանքի, կա՛մ տուգանքի և կա՛մ կապանքի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Բայց ով որ չի կատարում քո Աստծու օրենքը և թագավորի օրենքը, նրան իսկույն թող դատաստան արվի կա՛մ մահով, կա՛մ աքսորով, կա՛մ տուգանքով և կա՛մ բանտարկությամբ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 7:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Այս հրամանն ինձանից ելավ, և եթե որևէ մեկը հակառակվի իմ հրամանին, ապա կքանդվի նրա տունը և նրա տնից գերան վերցնելով՝ կխաչեն նրան, ով կընդդիմանա իմ հրամանին. դա հավիտենական նախատինք պիտի լինի նրա համար։


Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։


Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։


Թող Աստված, որի անունը բնակվում է այնտեղ, ելնի և ավերի այն թագավորությունն ու այն ժողովրդին, որ կհանդգնի ձեռք երկարել՝ արգելելու կամ կործանելու Աստծու տունը, որ գտնվում է Երուսաղեմում։ Ես՝ Դարեհ թագավորս, տվեցի այս հրամանը, և ոչ ոք թող չհամարձակվի անտեսել այն»։


«Անիծյալ լինեն բոլոր նրանք, որոնք չեն պահի այս օրենքները և դրանք չեն կատարի»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


Վե՛ր կաց, և ինչ լսենք քո բերանից, համաձայն կլինենք։ Զորացի՛ր և արա՛ այնպես, ինչպես որ հրամայված է Տիրոջ՝ Աստծու կողմից»։


«Ամեն ոք, որ երեք օրվա ընթացքում Երուսաղեմ չգա, ըստ իշխանների ու ծերերի հրամանի, նրա ողջ ունեցվածքը կառգրավվի, իսկ ինքը կհեռացվի Իսրայելի ժողովրդի համայնքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ