Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Պարսից Արտաշեսի թագավորության օրոք՝ նրա թագավորության սկզբում, նրանք Հուդայի երկրում և Երուսաղեմում բնակվողների դեմ նամակ գրեցին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 4:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսահակը գնաց այդտեղից ու մեկ այլ ջրհոր փորեց։ Սրա համար էլ վիճեցին, և Իսահակն այն կոչեց Թշնամություն [𝕸 Սիտնա]։


Վարձկաններ բռնելով՝ փորձում էին խափանել նրանց գործը։ Այդպես էին վարվում պարսից Կյուրոսի թագավորության օրերից մինչև պարսից Դարեհ արքայի օրերը։


Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։


Ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձնից չարախոսում են։


Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել,


Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։