Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 4:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա թագավորը պատասխան ուղարկեց Հռեում կառավարչին ու Սամսա գրչին, Սամարիայում բնակվող նրանց մյուս ծառայակիցներին ու մնացածներին, որ բնակվում էին գետի այն կողմում, և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թագավորը պատգամ ուղարկեց Հռեում խորհրդապետին և Սամսա ատենադպրին ու նրանց մյուս ընկերներին, որ բնակվում էին Սամարիայում, և մնացածներին, որ Գետի այն կողմում էին.

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 4:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Արդ մենք քեզ տեղեկացրինք, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի և սրա պարիսպները կանգնեցվեն, դու խաղաղություն չես ունենա»։


Երբ ձեր կողմից ինձ մոտ ուղարկված հարկահանը, իմ առջև գալով, տեղեկացրեց ինձ ամեն ինչ,


Նամակը Արտաշեսի օրոք գրեցին Միթրիդատը, Տաբեեղը և նրա մյուս հարկահան ծառայակիցները ասորերեն, և որը թարգմանեց


ամենայն խաղաղություն են մաղթում Դարեհ թագավորիդ։


«Թագավորների թագավոր Արտաշեսը՝ Եզրասին՝ Տիրոջ՝ երկնքի Աստծու օրենքի դպրին։


Որ տունը մտնեք, նախ ասե՛ք. “Խաղաղությո՜ւն այս տանը”.


«Կլավդիաս Լյուսիասից գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜ւյն։


Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։