Ապա թագավորը պատասխան ուղարկեց Հռեում կառավարչին ու Սամսա գրչին, Սամարիայում բնակվող նրանց մյուս ծառայակիցներին ու մնացածներին, որ բնակվում էին գետի այն կողմում, և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ։
Թող հայտնի լինի թագավորիդ, որ մենք, գնալով Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ քաղաքը, տեսանք, որ ընտիր քարերով շինում էին Տիրոջ՝ մեծ Աստծու տաճարը, փայտե գերաններ էին դնում պատերի մեջ, և նրանց ձեռքում գործը հաջողությամբ առաջ էր գնում։