Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,
ԵԶՐԱՍ 2:61 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույնպես քահանաների որդիներից Աբաիայի որդիները, Ակուսի որդիները և Բերզեղայի որդիները։ Այս վերջինը կոչվեց այսպես, երբ իր համար կնության առավ Բերզեղա Գաղադացու դուստրերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քահանաների որդիներից Աբաիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։ |
Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,
Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմությո՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների մեջ լինեն, որովհետև նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից։
Նրանց կողքին աշխատում էին Մասիզեբելի որդի Բարաքի որդի Մոսոլամը, իսկ սրանց կողքին՝ Բաանի որդի Սադովկը։