ԵԶՐԱՍ 2:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիները. Սեդուիի սերնդից Հեսուի և Կադմիելի որդիները յոթանասունչորս հոգի էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։ |
Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելը և նրա որդիները, Հուդայի որդիները, ինչպես նաև Ենադադի որդիներն ու նրա ղևտացի եղբայրները վերակացուներ եղան Տիրոջ տան գործերի վրա։
Չորրորդ օրը Տիրոջ՝ մեր Աստծու տանը կշռելով արծաթը, ոսկին և մնացած սպասքը՝ տվեցինք Ոնիա քահանայի որդի Մարեմովթի ձեռքը, որին օգնում էին Փենեեսի որդի Եղիազարը, Հեսուի որդի Հովաբաթը, Բանեայի որդի Նովադիան և այլ ղևտացիներ։