Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
ԵԶԵԿԻԵԼ 8:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մտի՛ր, տե՛ս անօրենություններն ու չարիքները, որ դրանք այստեղ գործում են»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց ինձ. «Մտի՛ր և տե՛ս այդ վատ պիղծ բաները, որ նրանք անում են այստեղ»։ |
Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Մտա ու տեսա ամեն տեսակի սնոտի կուռքեր՝ նման սողունի ու անասունի։ Տեսա նաև Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ դրանց շուրջը պատկերված։
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ մեծ անօրենություններ է գործում այստեղ Իսրայելի տունը, որպեսզի հեռանամ իմ սրբավայրից։ Դեռևս սրանցից է՛լ ավելի մեծ անօրենություններ կտեսնես»։