Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Մտա ու տեսա ամեն տեսակի սնոտի կուռքեր՝ նման սողունի ու անասունի։ Տեսա նաև Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ դրանց շուրջը պատկերված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 8:10
22 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։


Հյուսնը փայտ ընտրեց, չափեց այն ու գծեց, պատկերի ձև ու նմանություն տվեց, դուրով հղկեց այն, սոսնձապատեց, նրան տվեց տղամարդու կերպարանք, մարդու դեմքի ձև ու գեղեցկություն և կանգնեցրեց իր տան մեջ։


Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։


Նա իր պոռնկությամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։


«Արդյոք Տերը չհիշե՞ց, նրա միտքը չընկա՞վ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագավորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս։


Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։


և կիմանաք, որ ես եմ Տերը։ Դուք ըստ իմ օրենքների չընթացաք, իմ իրավունքը չգործադրեցիք, այլ ձեր շուրջը գտնվող ազգերի կրոնների համաձայն շարժվեցիք”»։


Սա իր պոռնկության մեջ ավելի առաջ գնաց. քաղդեացի տղամարդկանց պատկերող որմնանկարներ տեսավ՝ վրձնով նկարված,


Իսրայելի տան ծերերից յոթանասուն հոգի և նրանց մեջ՝ Սափանի որդի Հեզոնիան, որ նրանց առջև էր կանգնած։ Յուրաքանչյուրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ բարձրանում, կուտակվում էր ամպի պես։


Ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մտի՛ր, տե՛ս անօրենություններն ու չարիքները, որ դրանք այստեղ գործում են»։


Եվ անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանությամբ։


«Ամեն մի բան, որ անմաքուր է, մի՛ կերեք։


Հետևաբար որևէ կերպարանքով՝ արական կամ իգական, ձեզ համար կուռքեր չստեղծեք՝ օրենքից դուրս բան անելով,


ո՛չ երկրի վրա սողացող որևէ սողունի կերպարանքով, ո՛չ երկրի ներքին մասում՝ ջրերում եղող որևէ ձկան կերպարանքով։


Ուշադի՛ր եղեք, չլինի թե մոռանաք Տիրոջ՝ մեր Աստծու՝ ձեզ տված ուխտը և ձեզ կուռքեր ստեղծեք այս կամ այն կերպարանքով, մի բան, որ արգելել է քեզ Տերը՝ քո Աստվածը,


Եթե ծնես որդիներ և որդիների որդիներ ու այդ երկրում երկար ժամանակ ապրես և օրինազանց լինելով՝ որևէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, և այդպիսի չար գործ կատարելով՝ բարկացնես Տիրոջը՝ ձեր Աստծուն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ