ԵԶԵԿԻԵԼ 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Սա այն Երուսաղեմն է և նրա շրջակա գավառները, որ դրել եմ հեթանոսների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. ես նրան կարգել եմ ազգերի կենտրոնում և նրա շրջակա երկրների հետ։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ջարդե՛ք նրա փայտաշեն տները, զո՛րք հանեք Երուսաղեմի դեմ, որովհետև նա ամբողջապես սուտ քաղաք է, բռնությունն է իշխում նրա մեջ։
Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։
Քո գեղեցկության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ, որովհետև քո վայելչությունը, որ քեզ վրա էի կազմավորել, կատարյալ էր”,- ասում է Ամենակալ Տերը։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղյո՛ւս վերցրու, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրա կպատկերես Երուսաղեմ քաղաքը,
Դրանցից դարձյալ կվերցնես և կրակի մեջ կգցես, կայրես դրանք կրակով, և այնտեղից կրակ դուրս կգա։ Ու Իսրայելի ամբողջ տանը կասես.
Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։
և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։
Պահպանե՛ք ու կիրառե՛ք, որովհետև դրանց մեջ է ձեր իմաստնությունն ու խոհեմությունը բոլոր ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր օրենքները, պիտի ասեն. “Ահավասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի հանճարեղ ու մեծ ազգ”։
Եթե չանսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին, կկորչեք այնպես, ինչպես կորան մյուս ազգերը, որոնց վերացրեց Տերը ձեր առջևից»։