Դրանից ավելացածը իշխանինը կլինի։ Նույն տեղից քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ մինչև արևելյան կողմի սահմանները և քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ արևմտյան կողմի սահմանները իշխանինը կլինեն։ Այսպիսով, Տիրոջը նվիրված մասը և սրբարանը, որ կկառուցվի դրա մեջտեղում, կլինի առանձնահատուկ բաժնի կենտրոնում։