Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 48:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Դրանից ավելացածը իշխանինը կլինի։ Նույն տեղից քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ մինչև արևելյան կողմի սահմանները և քսանհինգ հազար ձողաչափ լայնությամբ արևմտյան կողմի սահմանները իշխանինը կլինեն։ Այսպիսով, Տիրոջը նվիրված մասը և սրբարանը, որ կկառուցվի դրա մեջտեղում, կլինի առանձնահատուկ բաժնի կենտրոնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 48:21
8 Խաչաձեւ Հղումներ  

իմ ծառա Դավիթն էլ՝ իշխան նրանց մեջ. լինելու է մեկ հովիվ նրանց բոլորի համար, որպեսզի նրանք իմ պատվիրաններով ընթանան, օրենքներս պահեն ու դրանք գործադրեն։


Քահանաները այս սուրբ բաժնում կունենան հարավային կողմում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ, արևմուտքում՝ տասը հազար ձողաչափ լայնությամբ, արևելքում՝ տասը հազար ձողաչափ լայնությամբ, իսկ հյուսիսում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ մի մաս։ Այդ մասի մեջտեղում կլինի սրբարանը։


Այսպիսով, Տիրոջը նվիրված տարածքը քաղաքի բնակելի տարածքի հետ միասին, որպես սուրբ տարածք, քառակուսի մի տարածություն կլինի՝ քսանհինգ հազար ձողաչափ անգամ քսանհինգ հազար ձողաչափ։


Ղևտացիների մասը և քաղաքի մասը իշխանի մասը կկիսեն երկու հատվածի, որ կտարածվի հյուսիսից Հուդայի, հարավից Բենիամինի բաժինների միջև»։


Հուդայի սահմաններից հարավ, արևելքից մինչև արևմուտք, մեկ բաժին կառանձնացվի։ Այդ բաժնի երկարությունը հավասար կլինի մյուս ցեղերի բաժինների երկարությանը, արևելքից մինչև արևմուտք, իսկ լայնությունը կլինի քսանհինգ հազար ձողաչափ։ Այս բաժնում կկառուցվի սրբարանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ