որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։
ԵԶԵԿԻԵԼ 48:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ մասը Սադովկի որդիներից՝ սրբագործված քահանաներինը կլինի, որոնք Տիրոջ տան պահպանությունն են կատարում, որոնք չմոլորվեցին իսրայելացիների մոլորությամբ, ինչպես մոլորվեցին ղևտացիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս նվիրված բաժինը քահանաներինը՝ Սադովկի որդիներինը պիտի լինի, որոնք ծառայեցին ինձ և չմոլորվեցին, ինչպես որ ղևտացիները մոլորվեցին, երբ որ մոլորվեցին Իսրայելի որդիները։ |
որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։
իսկ հյուսիս նայող պատշգամբը՝ այն քահանաների համար, որոնք խորանի ծառայությունն են կատարում։ Դրանք Սադովկի որդիներն են, ղևտացիների ցեղից, որոնք կարող են մոտենալ՝ Տիրոջը պաշտամունք մատուցելու»։
Սադովկի որդուց սերած ղևտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կմոտենան,- ասում է Տերը՝ Աստված,- մեղքերի քավության համար նախիրից մի զվարակ կտաս ողջակիզելու։
Նաև ղևտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորվել էր, մոլորվել-հեռացել ինձնից՝ հետևելով իրենց խորհուրդներին,- նրանք էլ են պատժվելու ըստ իրենց անօրենությունների։
Այն բանի համար, որ իրենք սպասավորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրավության համար էլ Իսրայելի տունը տանջանքների է մատնվել։ Դրա համար ձեռքս բարձրացրի նրանց վրա,- ասում է Տերը՝ Աստված,- և ըստ իրենց անիրավությունների էլ նրանք պատժվելու են։
Նվիրված հողից բաժին է լինելու այն քահանաներին, որոնք սրբատեղիում պաշտամունք են մատուցում, նրանց, որ մոտենում են՝ պաշտամունք մատուցելու Տիրոջը։ Նրանց համար, նրանց սուրբ տան համար տեղ է առանձնացված լինելու՝
Վկայության խորանի դռանը նստե՛ք յոթ օր՝ գիշեր ու ցերեկ և պահե՛ք Տիրոջ պատվիրանները, որպեսզի չմեռնեք։ Այդպես է ինձ պատվիրել Տերը»։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։