վիճակ կգցեք Իսրայելի ցեղերի՝ ձեր և եկվորների ու ձեր մեջ գտնվող պանդուխտների միջև, որոնք ձեր մեջ զավակներ են ունեցել։ Իսրայելի զավակների մեջ սրանք ձեզ համար երկրածինների պես են լինելու. ձեզ հետ են ապրելու, ժառանգությունից են օգտվելու Իսրայելի ցեղերի մեջ։
«Սրանք են ցեղերի սահմանները. հյուսիսային սահմանից սկսած, որ Մեծ ծովից ձգվելու է Եմաթի մուտքով դեպի Հազեր Ենան՝ Դամասկաոսի և Եմաթի սահմանագիծը, յուրաքանչյուր ցեղ արևելքից դեպի արևմուտք մի բաժին պիտի ստանա։ Նախ մի բաժին կստանա Դանի ցեղը։