ԵԶԵԿԻԵԼ 45:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Առաջին ամսին՝ ամսվա առաջին օրը, նախրից առանց արատի մի զվարակ կառնեք՝ սրբարանը սրբագործելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսվա առաջին օրն արջառներից մի անբիծ ցլի՛կ վերցրու և մեղքից մաքրի՛ր սրբարանը։ |
Սադովկի որդուց սերած ղևտացի քահանաներին, որոնք պաշտամունք մատուցելու համար ինձ կմոտենան,- ասում է Տերը՝ Աստված,- մեղքերի քավության համար նախիրից մի զվարակ կտաս ողջակիզելու։
Թող վերցնեն սրա արյունից, դնեն զոհասեղանի չորս եղջյուրներին և քավության չորս անկյուններին, ցանեն հատակի շուրջն ու դրանով սրբագործեն։
Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպես որ զվարակով սրբագործեցին։
Քավությունը սրբագործելը վերջացնելուց հետո թող նախիրներից առանց արատի մի զվարակ մատուցեն, հոտից էլ՝ առանց արատի մի խոյ.
ու յոթ օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն։ Թող մաքրեն նաև իրենց ձեռքերը։ Երբ օրերն ավարտվեն,
Այսպես կանի ամսվա յոթերորդ օրը՝ տաճարը սրբագործելու համար բոլոր անգիտակցաբար և պարզամտորեն մեղանչածներից։
Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Ներքին գավթի դուռը, որ արևելք է նայում, վեց աշխատանքային օրերին փակ կլինի, իսկ շաբաթ օրը կբացվի։ Ամսագլխի օրն էլ կբացվի։
Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի Իսրայելի որդիների պղծություններից, նրանց կատարած անիրավություններից և նրանց բոլոր մեղքերից։ Նույն կերպ թող վարվի Վկայության խորանի հետ, որ կանգնեցված է բանակատեղիում՝ նրանց անմաքրություններով շրջապատված։
սրբագործի սրբարանը, Վկայության խորանն ու զոհասեղանը, քավություն անի քահանաներին և ամբողջ ժողովրդին։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,
որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։