Նվիրված հողից բաժին է լինելու այն քահանաներին, որոնք սրբատեղիում պաշտամունք են մատուցում, նրանց, որ մոտենում են՝ պաշտամունք մատուցելու Տիրոջը։ Նրանց համար, նրանց սուրբ տան համար տեղ է առանձնացված լինելու՝
ԵԶԵԿԻԵԼ 44:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ուրիշ ժառանգություն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն. Իսրայելի զավակների մեջ նրանց կալվածք թող չտրվի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգություն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եվ սա նրանց համար ժառանգություն թող լինի. ես եմ նրանց ժառանգությունը. նրանց Իսրայելում ունեցվածք չտաք. ես եմ նրանց ունեցվածքը։ |
Նվիրված հողից բաժին է լինելու այն քահանաներին, որոնք սրբատեղիում պաշտամունք են մատուցում, նրանց, որ մոտենում են՝ պաշտամունք մատուցելու Տիրոջը։ Նրանց համար, նրանց սուրբ տան համար տեղ է առանձնացված լինելու՝
Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում ոչ մի ժառանգություն չպիտի ունենաս, և դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետև ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ»։
Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։
Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։
Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն ինքն է նրանց ժառանգությունը, ինչպես ասել էր նրանց։