ու նստում էիր զարդարված բազմոցի վրա։ Նրանց առջև սեղան էիր գցում, իմ խունկն ու յուղն էիր վերցնում և նրանց հետ զվարճանում։
ԵԶԵԿԻԵԼ 44:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, և պահպանություն են անելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք իմ սրբարանը պիտի մտնեն և մոտենան իմ սեղանին՝ ինձ ծառայելու համար, և պիտի պահպանեն իմ պահպանությունը։ |
ու նստում էիր զարդարված բազմոցի վրա։ Նրանց առջև սեղան էիր գցում, իմ խունկն ու յուղն էիր վերցնում և նրանց հետ զվարճանում։
Սրբարանի դեմ հանդիման մի պատկեր կար՝ փայտե խորանի նմանությամբ, երեք կանգուն բարձրությամբ, երկու կանգուն երկարությամբ և երկու կանգուն լայնությամբ, վրան՝ եղջյուրաձև զարդեր։ Նրա թե՛ հատակը և թե՛ պատերը փայտյա էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջև եղած զոհասեղանը»։
Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։
Քանի որ իմ սեղանին պղծված հաց եք մատուցում և ասացիք. “Ինչո՞վ պղծեցինք դրանք”. երբ դուք ասում եք, թե՝ “Տիրոջ սեղանն արհամարհված է, և այն՝ ինչ դրվում է նրա վրա”։
Մի՞թե քիչ է ձեզ համար այն, որ Իսրայելի Աստվածը ձեզ առանձնացրեց իր ժողովրդի միջից և ձեզ մերձեցրեց իրեն, որպեսզի սպասավորեք Տիրոջ խորանին և կանգնեք ժողովրդի առջև՝ ծառայելու նրանց։
Դուք ինքներդ կատարեք սրբությունների ու զոհասեղանի սպասավորությունները, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս չիջնի Տիրոջ բարկությունը։
և մեզ թագավորությանն արժանի դարձրեց, Աստծու և իր Հոր քահանաներ. և նրան փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից. Ամեն։
Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։