Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՄԱՂԱՔԻԱ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Քանի որ իմ սեղանին պղծված հաց եք մատուցում և ասացիք. “Ինչո՞վ պղծեցինք դրանք”. երբ դուք ասում եք, թե՝ “Տիրոջ սեղանն արհամարհված է, և այն՝ ինչ դրվում է նրա վրա”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. “Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում”. ձեր ասելով, թե՝ “Տիրոջ սեղանն անարգված է”։

Տես գլուխը Պատճենել




ՄԱՂԱՔԻԱ 1:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։


Չեք կարող հաղորդվել և՛ Տիրոջ սեղանին, և՛ դևերի սեղանին։


Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։


Սրբարանի դեմ հանդիման մի պատկեր կար՝ փայտե խորանի նմանությամբ, երեք կանգուն բարձրությամբ, երկու կանգուն երկարությամբ և երկու կանգուն լայնությամբ, վրան՝ եղջյուրաձև զարդեր։ Նրա թե՛ հատակը և թե՛ պատերը փայտյա էին։ Նա ասաց ինձ. «Սա է Տիրոջ առջև եղած զոհասեղանը»։


Եթե այդ անասունը արատավոր լինի՝ կաղ, կույր կամ որևէ ուրիշ արատ ունենա, դրան Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր,


Թող սուրբ լինեն իրենց Աստծու առջև և չարատավորեն իրենց Աստծու անունը, որովհետև Տիրոջ զոհերը՝ իրենց Աստծու ընծաները, նրանք են մատուցում։ Նրանք սուրբ պետք է լինեն։


Տիրոջը մատուցվող ոչ մի անարյուն ընծա թթխմորով չպատրաստեք։ Թթխմորով ու մեղրով պատրաստված որևէ ընծա Տիրոջը չմատուցեք։


Այս ամենը քահանան թող դնի զոհասեղանին՝ որպես այրվող զոհ՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Պետք է սուրբ պահի իրեն, որովհետև Տիրոջ՝ ձեր Աստծու ընծաները նա է մատուցում։ Նա սուրբ պետք է լինի, քանզի ես՝ Տերս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։


Նրանք մտնելու են իմ սրբարանը, մերձենալու են սեղանիս՝ ինձ պաշտամունք մատուցելու, և պահպանություն են անելու։


Ասում էիք՝ “Դա չարչարանքից է”. այն դուրս կփչեմ,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ եթե ինձ հափշտակված, կաղ ու վտիտ զոհ մատուցեք, մի՞թե դրանք կընդունեմ ձեր ձեռքից,- ասում է Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ