Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։
ԵԶԵԿԻԵԼ 41:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արմավենու մի կողմում քերովբեներից մեկի դեմքը մարդու դեմք էր, արմավենու մյուս կողմում՝ առյուծի դեմք։ Եվ այդպես էր քանդակված ամբողջ տաճարը բոլոր կողմերից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առույգ առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես շուրջանակի քանդակված էր ամբողջ տաճարի համար։ |
Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։
Նրանց չորսի երեսներն էլ աջից մարդու ու առյուծի կերպարանք ունեին, իսկ ձախից՝ եզան ու արծվի կերպարանք։ Այս էր նրանց կերպարանքը։
Քերովբեներից ամեն մեկը չորս դեմք ուներ. մեկի դեմքը՝ քերովբեի, երկրորդինը՝ մարդու, երրորդինը՝ առյուծի, իսկ չորրորդինը՝ արծվի։
Ամեն մեկը չորսական դեմք ուներ, ամեն մեկը՝ ութական թև, թևերի տակ էլ՝ մարդու ձեռքերի նման ձեռքեր, երեսներն էլ՝ նման մարդու երեսի։