Նա չափեց գավթի լայնքը արտաքին դռնից մինչև ներքին դուռը, որ արևելք էր նայում. հարյուր կանգուն էր։ Նա ինձ հյուսիսային կողմը տարավ։
ԵԶԵԿԻԵԼ 40:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ներքին գավթի դուռը նայում էր հյուսիսային դռանը, արևելք նայող դռան նման։ Նա գավիթը չափեց դռնից դուռ. հարյուր կանգուն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հյուսիսային դարպասի դիմաց արևելյան դարպասի նման կար մի դարպաս, որ ներքին գավիթ էր առաջնորդում, և նա չափեց. դարպասից մինչև դարպաս հարյուր կանգուն էր։ |
Նա չափեց գավթի լայնքը արտաքին դռնից մինչև ներքին դուռը, որ արևելք էր նայում. հարյուր կանգուն էր։ Նա ինձ հյուսիսային կողմը տարավ։
Ինձ տարավ ներքին գավիթը։ Ներքին գավիթն ուներ երկու պատշգամբ, մեկը՝ հարավային դռան կողմը, որ հյուսիս էր նայում և հարավ դուրս բերում, մյուսը՝ հյուսիսային դռան կողմը, որ հարավ էր նայում ու հյուսիս դուրս բերում։
Նա չափեց գավիթը. երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունն էլ՝ հարյուր կանգուն. այն քառակողմ էր։ Տաճարի դիմաց սեղանն էր։