Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 40:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

նրա այս ու այն կողմը գտնվող խցերը, կամարը, կամարակապերն ու արմավենիները. այն արևելք նայող դռան չափն ուներ. հիսուն կանգուն երկարությունն էր, քսանհինգ կանգուն՝ լայնությունը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրա խցերը երեքն այս կողմից և երեքը մյուս կողմից էին, իսկ նրա դրանդիներն ու նախասրահը առաջին դռան չափին համապատասխան էին. երկարությունը՝ հիսուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 40:21
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա ինձ հարավային կողմը տարավ։ Ահա մի դուռ տեսա, որ հարավ էր նայում։ Չափեց այն, նաև խցերը, կամարակապերը, կամարները, որոնք նույն չափն ունեին, ինչպես մյուսները։


խցերը, կամարները, կամարակապերը, որոնք ունեին նախորդի չափը, լուսամուտները՝ նրա վրա և շուրջանակի կամարներ. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։


Կամարներ կային ներսի գավթում, արմավենիներ՝ կամարների վրա, այս ու այն կողմերից, նաև յոթ աստիճաններ։