Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 40:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դռան խցերն իրար դիմաց էին, երեքն այս կողմից, երեքը՝ մյուս։ Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս և մյուս կողմերից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ արևելյան դարպասի խցերը երեքն էին մեկ կողմից, երեքը՝ մյուս կողմից. նրանց երեքի չափն էլ նույնն էր, և սյուների չափն էլ նույնն էր այս կողմում և այն կողմում։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 40:10
6 Խաչաձեւ Հղումներ  

Դռան մուտքի լայնությունը չափեց տասը կանգուն, երկարությունը՝ տասներեք կանգուն։


նրա այս ու այն կողմը գտնվող խցերը, կամարը, կամարակապերն ու արմավենիները. այն արևելք նայող դռան չափն ուներ. հիսուն կանգուն երկարությունն էր, քսանհինգ կանգուն՝ լայնությունը։


նույն չափին էին նաև խցերը, կամարներն ու կամարակապերը։ Նրա շրջանակաձև լուսամուտների ու կամարների երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ։


Ինձ տարավ ներքին գավիթը։ Ներքին գավիթն ուներ երկու պատշգամբ, մեկը՝ հարավային դռան կողմը, որ հյուսիս էր նայում և հարավ դուրս բերում, մյուսը՝ հյուսիսային դռան կողմը, որ հարավ էր նայում ու հյուսիս դուրս բերում։


մեկ խցի երկարությունը մեկ ձողի հավասար էր, լայնությունը՝ մեկ ձողի հավասար. խցերի միջի կամարները վեց կանգուն էին։ Երկրորդ խուցը լայնքով հավասար էր մեկ ձողի, երկայնքով էլ՝ մեկ ձողի հավասար. կամարը հինգ կանգուն էր։


դարպասի կամարը՝ գագաթի մոտ, ութ կանգուն էր։ Կամարները երկու կանգուն էին, և դրանք ներքին դռան կամարներն էին։