Քառասուն օրերի դիմաց քառասուն տարի պիտի ընդունեք ձեր մեղքերի պատիժը և կճանաչեք իմ բարկության մոլուցքը։
ԵԶԵԿԻԵԼ 4:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կամբողջացնես ամենը։ Դարձյալ կննջես՝ աջ կողքիդ վրա, և Հուդայի տան անիրավությունները կկրես քառասուն օր. յուրաքանչյուր տարվա դիմաց մեկ օր եմ սահմանել քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ որ սրանք լրացնես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. ամեն մեկ տարվա փոխարեն մեկ օր եմ տալիս քեզ։ |
Քառասուն օրերի դիմաց քառասուն տարի պիտի ընդունեք ձեր մեղքերի պատիժը և կճանաչեք իմ բարկության մոլուցքը։
Եվ կնոջը տրվեց մեծ արծվի երկու թև, որպեսզի թռչի անապատ, իր տեղը, որտեղ կկերակրվի որոշ ժամանակաշրջան, մի ժամանակաշրջան և մի կես ժամանակաշրջան, հեռու օձից։
Եվ նրան տրվեց բերան՝ մեծ-մեծ խոսելու և Աստծուն հայհոյելու։ Եվ քառասուներկու ամսվա համար նրան իշխանություն տրվեց։
Եվ արձակվեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամվա, օրվա, ամսվա և տարվա համար, որպեսզի սպանեն մարդկության մեկ երրորդ մասին։