Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Հուդայից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը,
ԵԶԵԿԻԵԼ 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կերակուրդ կշռով կուտես. օրական քսան սիկղ դրանից կուտես որոշված ժամերին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով թող լինի՝ օրը քսան սիկղ, մի օրից մյուսը կուտես այն։ |
Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Հուդայից և Երուսաղեմից պիտի վերացնի հզոր տղամարդուն և զորավոր կնոջը, հացի զորությունը և ջրի զորությունը,
և իմ հորեղբոր որդի Անամայելից գնեցի ագարակը, որն Անաթովթում է։ Նրա համար կշռեցի յոթ սիկղ արծաթ և տասն արծաթադրամ.
«Մարդո՛ւ որդի, եթե մի երկիր իմ դեմ ինչ-որ հանցանք գործի, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու, նրա հացի պաշարն եմ կտրելու, նրա վրա սով եմ բերելու և նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։
Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղեմում հացի պաշարը. թող հացը կշռով ու պակասությամբ ուտեն, ջուրն էլ չափով ու պակասությամբ խմեն,
Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։