Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.
ԵԶԵԿԻԵԼ 39:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի լեռների վրա, և դու ընկնելու ես բոլոր նրանց հետ, որ քո շուրջն են լինելու։ Այն ազգերը, որ քեզ հետ են լինելու, կեր են դառնալու թևավորների ու բոլոր թռչունների համար։ Քեզ էլ կեր եմ դարձնելու անապատի բոլոր գազանների համար. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։ |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.
ասորեստանցիներին իմ երկրի մեջ և իմ լեռների վրա պիտի կոտորեմ. թող նրանք ոտքի կոխան լինեն, և նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնությունը վերանա ձեր պարանոցից»։
Ես նրանց պիտի պատժեմ չորս միջոցով,- ասում է Տերը.- սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին և երկրի գազաններին՝ հոշոտելու և ոչնչացնելու համար։
և Տիրոջ օրն աշխարհի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ կողմից խոցվածներ պիտի ընկնեն։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հավաքվելու, աղբի նման թափված են մնալու դաշտի երեսին։
Քեզ և գետիդ բոլոր ձկներին անմիջապես տապալելու եմ։ Դու կընկնես դաշտի երեսին, չես ժողովվի և այլևս չես հավաքվի, քանի որ քեզ որպես կերակուր տվեցի երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։
ես՝ Տերս, կենդանի եմ. ովքեր ավերակների մեջ լինեն, սրով են ընկնելու, ովքեր դաշտի երեսին, անապատի գազաններին կեր են տրվելու, իսկ ովքեր պարիսպների մեջ կամ քարայրներում, ժանտախտից են կոտորվելու։
Լեռներդ լցնելու եմ քո խոցվածներով, նաև բլուրներդ ու ձորերդ, և սրից խոցվածներն ընկնելու են քո բոլոր դաշտերում։
Սրի ահն եմ նրա վրա բերելու,- ասում է Տերը՝ Աստված.- յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ է լինելու։
զենքի փայլ, սուսերի շող, վիրավորների թավալգլոր անկում. և վերջ չկար նրանց ազգերին, բայց կտկարանան իրենց մարմինների մեջ