ԵԶԵԿԻԵԼ 39:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչվելու, և երկիրը մաքրվելու է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քաղաքի անունն էլ Համոնա պիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։ |
Ամեն ոք, ով անցնի երկրով և երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մոտ պետք է որևէ նշան անի, մինչև որ թաղողներն այն թաղեն Գեհի՝ Գովգի գերեզմանի մեջ։
Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տերը՝ Աստված,- բոլոր թևավորներին՝ թռչուններին, և դաշտի բոլոր գազաններին ասա՛. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, հավաքվե՛ք երկրի բոլոր կողմերից իմ զոհաբերությանը, որ ես կատարեցի ձեզ համար, մեծ զոհաբերությանն Իսրայելի լեռների վրա։ Մի՛ս կերեք ու արյո՛ւն խմեք։
Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։