Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 38:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրի ահն եմ նրա վրա բերելու,- ասում է Տերը՝ Աստված.- յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ է լինելու։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ,- ասում է Տեր Աստված,- ամեն մարդու սուրն իր ընկերոջ դեմ պիտի լինի։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 38:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Ամովնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սեիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ էլ իրար վրա հարձակվեցին ու կոտորեցին միմյանց։


Բանակատեղիում բարկացրին Մովսեսին Եվ Ահարոնին՝ Տիրոջ նվիրյալին։


քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով, և ամեն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրավորվեն Տիրոջ ձեռքից։


որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։


Եվ եթե այն երկրի վրա սուր բերեմ ու սրին ասեմ՝ անցնելու ես երկրի միջով, նրան միջից մարդ ու անասուն վերացնեմ,


կկործանեմ թագավորների գահերը և կոչնչացնեմ թագավորների զորությունը, կկործանեմ կառքերն ու հեծյալներին։ Կընկնեն երիվարներն ու սրանց հեծյալները, յուրաքանչյուրը սրով՝ իր եղբոր դեմ։


Եվ այն օրը Տիրոջից մեծ վախ կլինի նրանց վրա, և յուրաքանչյուրն իր ընկերոջ ձեռքից կբռնի և իր ձեռքը կխառնվի իր ընկերոջ ձեռքին։


Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։


Սավուղն ու նրա հետ նաև ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դեմ, և մեծ իրարանցում առաջացավ։