Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։
ԵԶԵԿԻԵԼ 37:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ այն գավազանները, որոնց վրա դու գրեցիր, լինելու են քո ձեռքին, նրանց աչքի առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։ |
Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։
նրանց կասես, թե Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնելու եմ Հովսեփի ցեղին, որ Եփրեմի ձեռքին է, նաև Իսրայելի ցեղին՝ նրա մերձավորներին, և նրանց տալու եմ Հուդայի ցեղին։ Եվ նրանք լինելու են մեկ գավազան, ու լինելու են մեկ Հուդայի ձեռքին”։
Կասես նրանց. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնում եմ Իսրայելի տունը ազգերի միջից, որոնց մեջ մտել էին, հավաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնվող բոլոր ազգերից ու տանելու եմ Իսրայելի երկիրը։
«Բայց ես՝ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, դարձյալ կբնակեցնեմ քեզ վրաններում ըստ տոների օրերի