Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 37:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 նրանց կասես, թե Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնելու եմ Հովսեփի ցեղին, որ Եփրեմի ձեռքին է, նաև Իսրայելի ցեղին՝ նրա մերձավորներին, և նրանց տալու եմ Հուդայի ցեղին։ Եվ նրանք լինելու են մեկ գավազան, ու լինելու են մեկ Հուդայի ձեռքին”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես վերցնելու եմ Հովսեփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, և նրա ընկերակից Իսրայելի ցեղերը ու նրանց Հուդայի փայտի հետ դնեմ, և նրանք մեկ փայտ անեմ, որ մեկ լինեն իմ ձեռքում"”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 37:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։


Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։


Եվ եթե այնպես լինի, որ քո ժողովրդի որդիները քեզ ասեն. “Չե՞ս ասի մեզ, թե այդ ի՛նչ է քո ձեռքին”,-


Իսկ այն գավազանները, որոնց վրա դու գրեցիր, լինելու են քո ձեռքին, նրանց աչքի առաջ։


Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ