ԵԶԵԿԻԵԼ 37:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե այնպես լինի, որ քո ժողովրդի որդիները քեզ ասեն. “Չե՞ս ասի մեզ, թե այդ ի՛նչ է քո ձեռքին”,- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ է նշանակում քեզ համար”, |
«Մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը՝ դառնացնող ժողովրդին. չգիտե՞ք, թե այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագավորը Երուսաղեմ գա, նրա թագավորին ու իշխաններին պիտի վերցնի և նրանց իր մոտ՝ Բաբելոն տանի։
Ու ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Տե՛ր,- ասում են նրանք ինձ,- չէ՞ որ դա առակ է, որ ասվում է»։
«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ ու նրանց ասա՛. “Մի երկիր կա, որի վրա սուր եմ բերելու։ Եվ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան դետ է կարգելու։
նրանց կասես, թե Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնելու եմ Հովսեփի ցեղին, որ Եփրեմի ձեռքին է, նաև Իսրայելի ցեղին՝ նրա մերձավորներին, և նրանց տալու եմ Հուդայի ցեղին։ Եվ նրանք լինելու են մեկ գավազան, ու լինելու են մեկ Հուդայի ձեռքին”։